Սիրելի շրջանավարտներ և հարգելի ծնողներ, հնարավորություն է ընձեռնվել սատարել և աջակցել ձեր դպրոցին` այցելելով
http://www.ognirdprocid.am/school/step-an-shahowmyani-anvan-h-1-himnakan-dprots/ կայքը Հրաժեշտ աշնանը...
Ինտերակտիվ բաց դաս 3-րդ դասարանում՝ <<Աշուն>> խորագրով:
Դասվար՝ Ս. Գրիգորյան: 30.11.17թ. <<ԹԹՎԱԾՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ>>-ըԲաց դաս VIII դասարանում քիմիայից՝ <<ԹԹՎԱԾՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ>>-ը խորագրով:
Դասղեկ՝ Ա. Հարությունյան: Քիմիայի ուսուցչուհի՝ Ս. Սաքանյան: 24.11.17թ. Բաց դաս ՀԵՊ առարկայից...Ինտերակտիվ բաց դաս ՀԵՊ առարկայից V դասարանում:
Դասի թեման է՝ <<Աստվածաշունչ մատյան>>, <<Հին Կտակարան>>: Դասղեկ Ն. Գալստյան: ՀԵՊ ուսուցչուհի Ա. Պետրոսյան: 21.11.17թ. Շախմատի օլիմպիադա...Նոյեմբերի 13-ին կայացավ Կենտրոն համայնքի դպրոցականների Շախմատի օլիմպիադան:
Մեր դպրոցի սաները խաղում էին մեծ եռանդով, ցույց տալով իրենց մարտական ոգին, ընդունակությունները և սերը շախմատի նկատմամբ: <<Աշնան գույները շահումյանցիների աչքերով>>Այսօր տեղի ունեցավ <<Աշնան գույները շահումյանցիների աչքերով>> մրցույթ-ցուցահանդեսը: Շնորհանդեսին մասնակցեցին դպրոցի V-IX դասարանների աշակերտները, տնօրինությունը, դպրոցի մանկավարժները և ծնողները: Աշակերտները դասղեկների և ծնողների ղեկավարությամբ պատրաստել էին առատ, գունագեղ սեղաններ՝ լի աշնանային բարիքներով և իրենց ձեռքի աշխատանքներով, նկարներով: Այդ ամենը ուղեկցվեց ասմունքով, երաժշտական համարներով:
Դժվարին կացության մեջ հայտնված ժյուրիի անդամների որոշեցին պարգևներ հանձնել բոլոր դասարաններին, բայց տարբեր անվանակարգերում՝ ամենաստեղծագործ, ամենաերաժշտական, ամենաքաղցր, ամենահայկական և այլն: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ: 17.11.17թ. >>> <<Կերակրի աղ>> (NaCL)Այսօր 7(բ) դասարանում տեղի ունեցավ բաց դաս քիմիայից <<Կերակրի աղ>> (NaCL) թեմայով: Քիմիայի ուսուցչուհի Ս. Սաքանյան:
09.11.17թ. |
Դպրոցի հիմնը
Դու հպարտ կանգնած քաղաքի սրտում, Երկու հանճարի լույս խաչմերուկում Ղողանջում է միշտ զանգդ իմաստուն Քո գիրկն են շտապում մանուկներ բազում: - Մեր հավատի սյուն, Մեր պայքարի տուն, Գիտության ամրոց Առաջին դպրոց: Եվ դարին հասնող քո ճանապարհին, Կրթում ես բազում մանուկներ արի, Ինչքան ես դու մեզ մոտ ու հարազատ Դու մեր սուրբ դպրոց կանգուն ու հաստատ: - Մեր հավատի սյուն, Մեր պայքարի տուն, Գիտության ամրոց Շահումյան դպրոց: Խոսքերի և երաժշտության հեղինակ Թ. Մարգարյան |